12:45  ,  3 հուլիսի, 2014

Marca. «Ռեալն» իրականացրեց Տոնի Կրոսի տրանսֆերը (ֆոտո)

Մադրիդի «Ռեալը» Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսի տրանսֆերի համար վճարել է 25 միլիոն եվրո, հաղորդում է Marca-ն։

24-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։ Պաշտոնապես տրանսֆերի մասին կհայտարարվի Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունից հետո։

Կրոսը «Բավարիայում» հանդես է գալիս 2007 թվականից։ Այդ ընթացքում նա մյունխենցիների հետ նվաճել է ակումբային բոլոր հնարավոր տիտղոսները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս