14:41  ,  27 հունիսի, 2014

Արթուր Մալոյանը տեղափոխվեց Տուլայի «Արսենալ»

Յարոսլավլի «Շիննիկի» հարձակվող Արթուր Մալոյանը պայմանագիր կնքեց ռուսական Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած Տուլայի «Արսենալի» հետ, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

25-ամյա ֆուտբոլիստը հայտնի է Մոսկվայի «Սպարտակի», Մախաչկալայի «Անժիի», Եկատերինբուրգի «Ուրալի» եւ «Շիննիկի» կազմում ելույթներով։ Մալոյանն «Արսենալում» հանդես կգա վարձավճարով։

Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով։ Հարձակվողը նոր ակումբում կխաղա 38 համարի մարզաշապիկով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում