11:37  ,  18 հունիսի, 2014

Մելիքսեթ Խաչիյանի հաջողությունը Լաս Վեգասում

Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանն ավարտեց իր ելույթն ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացված շախմատային մրցաշարում։

Նա 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ 92 մասնակիցների մեջ բաժանեց երկրորդից 14-րդ տեղերը: Խաչիյանը միայն կես միավոր զիջեց մրցաշարի հաղթողին՝ գրոսմայստեր Գատա Կամսկուն, հաղորդում է Armchess-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով