12:53  ,  14 մայիսի, 2012

Գվատեմալա. Անդրանիկ Կարապետյանը 10-րդն է

Գվատեմալայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում մրցահարթակ է դուրս եկել 69 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը (15.12.1995) եւ երկամարտի 296 կգ (136+160) արդյունքով գրավել է 10-րդ տեղը:

Ոսկե մեդալակիր է դարձել չինացի Չաո Վուն` 342 կգ (152+190): Երկրորդ տեղը եւս զբաղեցրել է չինացի. Յինգ Սուն ցույց է տվել 320 կգ (150+170) արդյունք: Եռյակը եզրափակել է մոլդովացի Արտյոմ Պիպան` 311 կգ (138+173):

Հայաստանը Գվատեմալայում կներկայացնի նաեւ գերծանրքաշային Գոռ Մինասյանը, որը մրցահարթակ դուրս կգա մայիսի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով