10:50  ,  12 հունիսի, 2014

Norway Chess 2014. Լեւոն Արոնյան vs Ֆաբիանո Կարուանա

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային սուպերմրցաշարի 8-րդ տուրում ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ։

Նախավերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականի առաջատարն ունի երեք միավոր։ Իտալացի գրոսմայստերը չորս միավորով առաջատարների թվում է։

8-րդ տուրում կմրցեն նաեւ Կարյակինն ու Կրամնիկը, Գրիշչուկն ու Գիրին, Սվիդլերն ու Կարլսենը, Ագդեստեյնն ու Տոպալովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով