12:18  ,  11 հունիսի, 2014

Գեւորգ Ղազարյանը բուժզննում է անցել «Օլիմպիակոսում»

Դոնեցկի «Մետալուրգի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը հունիսի 10-ին բուժզննում է անցել հունական «Օլիմպիակոսում», հաղորդում է Gazzetta Greece-ը։

Աղբյուրի համաձայն՝ հունիսի 11-ին կհայտարարվի պայմանագրի ստորագրման մասին։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հունական ակումբի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր։

26-ամյա ֆուտբոլիստը եւ նրա գործակալ Մինո Ռայոլան հունիսի 10-ից գտնվում են Աթենքում։ Ղազարյանի ծառայություններով հետաքրքրվում էր նաեւ Պերմի «Ամկարը», սակայն Ռայոլան, ով նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է, Գեւորգին խորհուրդ է տվել «Օլիմպիակոսի» տարբերակը։ 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում