12:36  ,  10 հունիսի, 2014

Գեւորգ Ղազարյանը կարող է տեղափոխվել «Օլիմպիակոս»

Դոնեցկի «Մետալուրգի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարող է տեղափոխվել հունական «Օլիմպիակոս», փոխանցում է Greek football-ի թվիթերյան էջը։

26-ամյա ֆուտբոլիստն ուկրաինական ակումբում է հանդես գալիս 2011 թվականից։ Ավարտված մրցաշրջանի առաջին մասը նա անցկացրել է Կարագանդայի «Շախտյորում», իսկ 2014-ին վերադարձել «Մետալուրգ»՝ 10 խաղում խփելով մեկ գոլ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ղազարյանը գործակալի հետ գտնվում է Պերմում, որտեղ բանակցում է «Ամկարի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում