Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը կարիերան կարող է շարունակել կատալոնական «Բարսելոնայում», փոխանցում է Milliyet-ը։
Այդ մասին հաղորդել է 27-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ախմետ Բուլուտը։ Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի փոխչեմպիոնը կիսապաշտպանի համար պատրաստ է վճարել 41 միլիոն եվրո։ Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին դուր է գալիս Թուրանի խաղը։
Հիշեցնենք, որ թուրք ֆուտբոլիստն «Աթլետիկոյում» է հայտնվել 2011 թվականին։ Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով երեք գոլի հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում