23:56  ,  8 հունիսի, 2014

Norway Chess 2014. Լեւոն Արոնյանը 6.5 ժամ պայքարից հետո պարտվեց Մագնուս Կարլսենին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մոտ 6.5 ժամ տեւած պայքարը 93-րդ քայլում ավարտվեց նորվեգացի գրոսմայստերի հաղթանակով, որը վաստակեց 3 միավոր եւ Կարուանայի հետ կիսում է երկրորդ տեղը: Լեւոն Արոնյանն ունի 2 միավոր: 2.5-ական միավոր ունեն Կարյակինը, Գիրին, Գրիշչուկը եւ Ագդեստեյնը:

Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը, որն առավելության հասավ Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ եւ վաստակեց 3.5 միավոր:

5-րդ տուր

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Սիմեն Ագդեստեյն (Նորվեգիա)՝ 0.5:0.5

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 1:0

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 1:0

6-րդ տուրում կմրցեն Արոնյանն ու Գիրին, Կարյակինն ու Կարլսենը, Գրիշչուկն ու Սվիդլերը, Տոպալովն ու Կրամնիկը, Ագդեստեյնն ու Կարուանան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով