Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Կազան քաղաքում ընթացող Նեժմետդինովի հուշամրցաշարում 7 տուրից հետո վաստակել է 5.5 միավոր: 8-րդ տուրում հայ գրոսմայստերը կմրցի ռուսաստանցի Դմիտրի Կոկարեւի հետ, ով 6.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հաղթելու դեպքում Անդրիասյանը մրցաշարում հաղթելու լուրջ հավակնություններ կունենա։
Վլադիմիր Հակոբյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող մրցաշարի 6-րդ տուրից հետո վաստակել է 4.5 միավոր եւ կեսական միավոր է զիջում առաջատարներին։
Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հովհաննես Գաբուզյանն ունեն չորսական միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանն ունի 3 միավոր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում