16:14 7 հունիսի, 2014Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Կազան քաղաքում ընթացող Նեժմետդինովի հուշամրցաշարում 7 տուրից հետո վաստակել է 5.5 միավոր: 8-րդ տուրում հայ գրոսմայստերը կմրցի ռուսաստանցի Դմիտրի Կոկարեւի հետ, ով 6.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հաղթելու դեպքում Անդրիասյանը մրցաշարում հաղթելու լուրջ հավակնություններ կունենա։
Վլադիմիր Հակոբյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող մրցաշարի 6-րդ տուրից հետո վաստակել է 4.5 միավոր եւ կեսական միավոր է զիջում առաջատարներին։
Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հովհաննես Գաբուզյանն ունեն չորսական միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանն ունի 3 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.