15:10  ,  5 հունիսի, 2014

Հայ շախմատիստները՝ Ալբենայում եւ Կազանում

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող շախմատային մրցաշարի չորրորդ տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա կեսական միավոր է զիջում առաջատարներին՝ գրոսմայստեր Բարիս Էսենին (Թուրքիա) եւ միջազգային վարպետ Վիտալի Բերնադսկուն (Ուկրաինա): Հայաստանի հավաքականի անդամ Վլադիմիր Հակոբյանն ունի 3 միավոր, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը` 2.5-ական միավոր:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվող Նեժմետդինովի հուշամրցաշարում 5 տուրից հետո վաստակել է չորս միավոր: Նա կեսական միավոր է զիջում ռուսաստանցի գրոսմայստերներ Դմիտրի Կոկարեւին եւ Սերգեյ Յուդինին: Միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանն ունի երեք միավոր, հաղորդում է Armchess-ը։

(Լուսանկարում Զավեն Անդրիասյանն է)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով