Ամերիկահայ պատանի շախմատիստ Սամուել Սեւյանն արդեն երկրորդ անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա: Ս. Սեւյանը 13 տարեկան է: Այդ հաջողությանը նա հասել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շրջանային կարգով անցկացված շախմատային մրցաշարում՝ դառնալով հաղթող։ Ս. Սեւյանը 9 հնարավորից վաստակել էր 6.5 միավոր:
Մրցաշարին մասնակցում էին գրոսմայստերներ եւ միջազգային վարպետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բելառուսից, Հունգարիայից եւ Կանադայից:
2014թ. հունվարին Սամուել Սեւյանը ԱՄՆ-ի Մաշանտուկետ քաղաքում կայացած խոշոր մրցաշարում առաջին անգամ էր լրացրել գրոսմայստերի նորմա: Սամուելը 9 հնարավորից վաստակել էր 6,5 միավոր եւ 41 մասնակիցների մեջ միանձնյա զբաղեցրել երկրորդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի