17:32 4 հունիսի, 2014Ամերիկահայ պատանի շախմատիստ Սամուել Սեւյանն արդեն երկրորդ անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա: Ս. Սեւյանը 13 տարեկան է: Այդ հաջողությանը նա հասել է ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շրջանային կարգով անցկացված շախմատային մրցաշարում՝ դառնալով հաղթող։ Ս. Սեւյանը 9 հնարավորից վաստակել էր 6.5 միավոր:
Մրցաշարին մասնակցում էին գրոսմայստերներ եւ միջազգային վարպետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բելառուսից, Հունգարիայից եւ Կանադայից:
2014թ. հունվարին Սամուել Սեւյանը ԱՄՆ-ի Մաշանտուկետ քաղաքում կայացած խոշոր մրցաշարում առաջին անգամ էր լրացրել գրոսմայստերի նորմա: Սամուելը 9 հնարավորից վաստակել էր 6,5 միավոր եւ 41 մասնակիցների մեջ միանձնյա զբաղեցրել երկրորդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.