12:24  ,  26 մայիսի, 2014

Չիկագո. Գաբրիել Սարգսյանը՝ միանձնյա առաջատար

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը Չիկագոյում անցկացվող մրցաշարի 6-րդ տուրից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

6-րդ տուրից հետո հայ գրոսմայստերն ունի 5.5 միավոր եւ կես միավոր է գերազանցում ամերիկացի Կեյդեն Տրոֆին։ 7-րդ տուրում Սարգսյանի մրցակիցը կլինի հենց ամերիկացի շախմատիստը։

Հիշեցնենք, որ մրցաշարի ընդհանուր հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար։ Մրցաշարը բաղկացած է 9 տուրից։ 93 մասնակիցներից 21-ը գրոսմայստերներ են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով