12:24 26 մայիսի, 2014Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը Չիկագոյում անցկացվող մրցաշարի 6-րդ տուրից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
6-րդ տուրից հետո հայ գրոսմայստերն ունի 5.5 միավոր եւ կես միավոր է գերազանցում ամերիկացի Կեյդեն Տրոֆին։ 7-րդ տուրում Սարգսյանի մրցակիցը կլինի հենց ամերիկացի շախմատիստը։
Հիշեցնենք, որ մրցաշարի ընդհանուր հիմնադրամը կազմում է 100 հազար դոլար։ Մրցաշարը բաղկացած է 9 տուրից։ 93 մասնակիցներից 21-ը գրոսմայստերներ են։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.