11:40  ,  21 մայիսի, 2014

Յուրա Մովսիսյանը՝ դարպասապահ

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակի» մարզումներից մեկի ժամանակ ուժերը փորձել է դարպասապահի դերում, փոխանցում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ավարտված առաջնությունում Յուրա Մովսիսյանը խփել էր 16 գոլով՝ ռմբարկուների ցուցակում գրավելով չորրորդ տեղը։ Լավագույն ռմբարկու ճանաչված կոտդիվուարցի հարձակվող Սեյդու Դումբիան դարձել էր 18 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում