Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Տաթեւ Աբրահամյանը մայիսի 20-ին ԱՄՆ-ի առաջնություններում լրացուցիչ հանդիպումներում կվիճարկեն չեմպիոնական տիտղոսները:
Հակոբյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ գրոսմայստերներ Գատա Կամսկու եւ Ալեքսանդր Լենդերմանի հետ բաժանում է առաջինից երրորդ տեղերը: Մայիսի 20-ին նախ կմրցեն Հակոբյանը եւ Լենդերմանը, ապա նրանց հաղթողը ոսկե մեդալը կխաղարկի Կամսկու հետ:
Նույն իրավիճակն է կանանց առաջնությունում: Աբրահամյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ գրոսմայստերներ Իրինա Կրաշի եւ Աննա Զատոնսկիխի հետ բաժանում է առաջինից երրորդ տեղերը։ Նախ կհանդիպեն Աբրահամյանը եւ Զատոնսկիխը: Նրանց հաղթողին եզրափակիչում կսպասի Կրաշը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում