14:38 20 մայիսի, 2014Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Տաթեւ Աբրահամյանը մայիսի 20-ին ԱՄՆ-ի առաջնություններում լրացուցիչ հանդիպումներում կվիճարկեն չեմպիոնական տիտղոսները:
Հակոբյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ գրոսմայստերներ Գատա Կամսկու եւ Ալեքսանդր Լենդերմանի հետ բաժանում է առաջինից երրորդ տեղերը: Մայիսի 20-ին նախ կմրցեն Հակոբյանը եւ Լենդերմանը, ապա նրանց հաղթողը ոսկե մեդալը կխաղարկի Կամսկու հետ:
Նույն իրավիճակն է կանանց առաջնությունում: Աբրահամյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ գրոսմայստերներ Իրինա Կրաշի եւ Աննա Զատոնսկիխի հետ բաժանում է առաջինից երրորդ տեղերը։ Նախ կհանդիպեն Աբրահամյանը եւ Զատոնսկիխը: Նրանց հաղթողին եզրափակիչում կսպասի Կրաշը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.