12:27  +04,  19 մայիսի, 2014

Երեխային շնից փրկած կատվին հրավիրել են բեյսբոլի հանդիպման

ԱՄՆ-ում կատվին, որը մի քանի օր առաջ փրկել էր չորս տարեկան երեխային շան հարձակումից, հրավիրել են բեյսբոլի հանդիպման, փոխանցում է Associated Press-ը։

Տարա անունով կատուն պաշտոնական հրավեր է ստացել «Բեյքերսֆիլդ Բլեյզ» ակումբից։ Ակումբի ղեկավարության խոսքով՝ կատուն պետք է կատարի գնդակի խորհրդանշական խաղարկումը։ Ինչպես կատուն կանի դա, պարզ չէ։ 

Սպասվում է, որ կենդանին կլինի մայիսի 20-ին կայանալիք խաղի պաշտոնական հյուրը։  

Հիշեցնենք, որ Տարան հայտնի է դարձել տիրոջ որդուն պաշտպանելուց հետո։ Կատուն հարձակվել էր շան վրա, որը կծել էր երեխային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: