12:27 19 մայիսի, 2014ԱՄՆ-ում կատվին, որը մի քանի օր առաջ փրկել էր չորս տարեկան երեխային շան հարձակումից, հրավիրել են բեյսբոլի հանդիպման, փոխանցում է Associated Press-ը։
Տարա անունով կատուն պաշտոնական հրավեր է ստացել «Բեյքերսֆիլդ Բլեյզ» ակումբից։ Ակումբի ղեկավարության խոսքով՝ կատուն պետք է կատարի գնդակի խորհրդանշական խաղարկումը։ Ինչպես կատուն կանի դա, պարզ չէ։
Սպասվում է, որ կենդանին կլինի մայիսի 20-ին կայանալիք խաղի պաշտոնական հյուրը։
Հիշեցնենք, որ Տարան հայտնի է դարձել տիրոջ որդուն պաշտպանելուց հետո։ Կատուն հարձակվել էր շան վրա, որը կծել էր երեխային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.