16:44  ,  17 մայիսի, 2014

Հայաստանը Ռումինիայում նվաճեց չորրորդ մեդալը

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը 62 կգ քաշային կարգում հանդես եկող աբովյանցի Վահան Նիկոլայանը գրավեց երրորդ տեղը՝ Հայաստանի հավաքականի մեդալների թիվը հասցնելով չորսի:

Մայիսի 17-ին բրոնզե մեդալ էր նվաճել զինծառայող Էդիկ Պետրոսյանը (90 կգ), արծաթ՝ Մխիթար Մխիթարյանը (57 կգ, ք. Սպիտակ), իսկ վանաձորցի Տիգրան Կարապետյանը, եզրափակիչ գոտեմարտում 8:0 հաշվով հաղթելով ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին, հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, հայտնում են սամբոյի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով