21:08  ,  12 մայիսի, 2014

Արսեն Ղազարյանը՝ Եվրոպայի գավաթակիր

Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունում Հայաստանը նվաճել է երկու մեդալ: 66 կգ քաշային կարգում Արսեն Ղազարյանը նվաճել է հաղթողի կոչումը: Նա եզրափակիչում առավելության է հասել բելառուս Դմիտրի Մինկովի նկատմամբ:

55 կգ քաշային Վահագն Հովսեփյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Երրորդ տեղի համար պայքարում նա պարտության է մատնել Լիտվայի ներկայացուցիչ Մատաս Կուչինսկասին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում