14:21  ,  10 մայիսի, 2014

Տ. Ղարամյանը Մեցում գրավեց երրորդ տեղը, Տ. Քոթանջյանը Բեյրութում առաջատարների մեջ է

Ֆրանսիայի Մեց քաղաքում ավարտված շախմատի մրցաշարում Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ բաժանեց 1-6-րդ տեղերը գրոսմայստերներ Անդրեյ Իստրատեսկուի (Ֆրանսիա), Անդրեյ Վովկի (Ուկրաինա), Վլադիմիր Եպիշինի (Ռուսաստան), Քրիստիան Բաուերի (Ֆրանսիա) եւ միջազգային վարպետ Սեմի Շոկերի (Եգիպտոս) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանին շնորհվեց երրորդ մրցանակը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Շոկերը: 

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվող մրցաշարում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ յոթ այլ մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հաղորդում է Armchess-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով