14:21 10 մայիսի, 2014Ֆրանսիայի Մեց քաղաքում ավարտված շախմատի մրցաշարում Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ բաժանեց 1-6-րդ տեղերը գրոսմայստերներ Անդրեյ Իստրատեսկուի (Ֆրանսիա), Անդրեյ Վովկի (Ուկրաինա), Վլադիմիր Եպիշինի (Ռուսաստան), Քրիստիան Բաուերի (Ֆրանսիա) եւ միջազգային վարպետ Սեմի Շոկերի (Եգիպտոս) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանին շնորհվեց երրորդ մրցանակը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Շոկերը:
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվող մրցաշարում չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր եւ յոթ այլ մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հաղորդում է Armchess-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.