Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ըմբշամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող Յուրի Արմենակի Բաբայանը:
«Նա աշխարհի եւ Եվրոպայի մի շարք հաղթողների ու մրցանակակիրների, բազմաթիվ միջազգային կարգի սպորտի վարպետների, ապագա քաղաքական-հասարակական գործիչների, արցախյան շարժման եւ պատերազմի մասնակիցների դաստիարակ էր. լավ մարդ, հրաշալի անձնավորություն, գերազանց մանկավարժ, ով օրինակ էր ծառայում հարյուրավորների համար թե մրցագորգի վրա, թե կյանքում:
Մենք սգում ենք սիրելի մարզիչի մահվան համար, ցավակցում՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, սաներին:
Համոզված ենք, Յուրի Բաբայանի անունը կմնա հայկական սպորտի տարեգրության մեջ, նրան ճանաչողները կհիշեն սիրով ու հարգանքով»,- ասվում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գույժում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:04 , 5 նոյեմբերի
11:33 , 5 նոյեմբերի
11:01 , 5 նոյեմբերի 
10:45 , 5 նոյեմբերի
10:08 , 5 նոյեմբերի
09:37 , 5 նոյեմբերի
09:06 , 5 նոյեմբերի
01:54 , 5 նոյեմբերի
23:41 , 4 նոյեմբերի
22:19 , 4 նոյեմբերի