18:48 5 մայիսի, 2014Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ըմբշամարտի ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող Յուրի Արմենակի Բաբայանը:
«Նա աշխարհի եւ Եվրոպայի մի շարք հաղթողների ու մրցանակակիրների, բազմաթիվ միջազգային կարգի սպորտի վարպետների, ապագա քաղաքական-հասարակական գործիչների, արցախյան շարժման եւ պատերազմի մասնակիցների դաստիարակ էր. լավ մարդ, հրաշալի անձնավորություն, գերազանց մանկավարժ, ով օրինակ էր ծառայում հարյուրավորների համար թե մրցագորգի վրա, թե կյանքում:
Մենք սգում ենք սիրելի մարզիչի մահվան համար, ցավակցում՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, սաներին:
Համոզված ենք, Յուրի Բաբայանի անունը կմնա հայկական սպորտի տարեգրության մեջ, նրան ճանաչողները կհիշեն սիրով ու հարգանքով»,- ասվում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գույժում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.