16:20  ,  3 մայիսի, 2014

Արոնյանը, Մովսեսյանն ու Սարգսյանը Օլիմպիադայից առաջ կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հայաստանի ազգային հավաքականի շախմատիստներ Լեւոն Արոնյաը, Սերգեյ Մովսեսյանը եւ Գաբրիել Սարգսյանը օգոստոսի 1-ին Նորվեգիայում մեկնարկելիք Համաշխարհային օլիմպիադայից առաջ կմասնակցեն Դուբայում կայանալիք արագ եւ կայծակնային խաղի աշխարհի առաջնությանը, հաղորդում է Armchess-ը: Հունիսի 15-ից 21-ը կայանալիք առաջնությանը կմասնակցի նաեւ Զավեն Անդրիասյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով