15:12  ,  2 մայիսի, 2014

Թոմաս Մյուլերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ապագա գլխավոր մարզիչ Լուի վան Գալը շարունակում է տարբերակներ փնտրել թիմի կազմն ուժեղացնելու համար, փոխանցում է Goal.com-ը։

Հոլանդացի մասնագետը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Մյուլերի տրանսֆերով։ Գերմանացի կիսապաշտպանը երջանիկ չէ Մյունխենում եւ ամռանը կարող է փոխել ակումբը։

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Մյուլերը մասնակցել է 29 հանդիպման, դարձել 12 գոլի եւ 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում