13:10  ,  2 մայիսի, 2014

NBA. 7-րդ խաղերի սպասումով

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) մայիսի 1-ին անցկացվել են փլեյ-օֆֆի 3 խաղեր:

«Օկլահոման» 104։84 հաշվով հաղթել է «Մեմֆիսին»՝ հավասարեցնելով շարքի հաշիվը՝ 3։3։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել ամերիկացի հարձակվող Քեւին Դյուրանտը, ով վաստակել է 36 միավոր։

«Ինդիանան» հաղթել է «Ատլանտային», իսկ «Գոլդեն Սթեյտը»՝ «Կլիպերսին»։

Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆում դիմակայության հաղթող են ճանաչվում առաջինը չորս հաղթանակ տարած թիմերը։

NBA, փլեյ-օֆֆ

«Ատլանտա» - «Ինդիանա»՝ 88:95 (22:20, 17:24, 28:20, 21:31)

Շարքի հաշիվը՝ 3:3

«Մեմֆիս» - «Օկլահոմա»՝ 84:104 (17:25, 24:31, 20:26, 23:22)

Շարքի հաշիվը՝ 3:3

«Գոլդեն Սթեյտ» - «Կլիպերս»՝ 100:99 (25:25, 23:26, 22:16, 30:32)

Շարքի հաշիվը՝ 3:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս