20:31  ,  25 ապրիլի, 2014

Մահացել է Տիտո Վիլանովան

Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան, հաղորդում է կատալոնական ակումբի թվիթերյան էջը: Նա 45 տարեկան էր:

Ապրիլի 24-ին առողջական վիճակի վատթարացման պատճառով Վիլանովան շտապ տեղափոխվել էր հիվանդանոց: Նա ստամոքսի վիրահատության էր ենթարկվել։ 

Վիլանովան 2013 թվականի հուլիսի 21-ին առողջական խնդիրների պատճառով հրաժարական էր տվել։ Ամիսներ առաջ 44-ամյա մասնագետը ենթարկվել էր հարականջային թքագեղձի քաղցկեղային ուռուցքի հեռացման վիրահատության, ինչից հետո երկու ամիս բուժվել եւ վերականգնողական կուրս էր անցել Նյու Յորքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում