Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի վերջին խաղում Նիժնի Նովգորոդի «Վոլգան» ընդունեց «Ռոստովին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով: Դաշտի տերերի երկրորդ գնդակը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Նա վնասվածքի պատճառով փոխարինվեց 83-րդ րոպեին: Արթուր Մինոսյանը «Վոլգայի» փոխարինողների թվում էր:
«Վոլգան» 21 միավորով նախավերջին տեղում է: «Ռոստովն» ունի 35 միավոր եւ 8-րդն է:
Ռուսաստանի առաջնություն
26-րդ տուր
«Վոլգա» - «Ռոստով»՝ 2:1
Պետր Պոլչակ, 1, Արթուր Սարկիսով, 64 - Արտյոմ Ձյուբա, 90
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում