13:53  ,  19 ապրիլի, 2014

Կանբերա. Հրանտ Մելքումյանն՝ առաջատարների շարքում

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում ընթացող շախմատի Դյոբերլի գավաթի ավանդական խաղարկությանը մասնակցում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը: Կայացած հինգ տուրերում Մելքումյանը զիջել է միայն կես միավոր եւ ռումինացիներ Լիվիու-Դիտեր Նիսիպեանուի, Լեվենտե Վայդայի եւ ավստրալցի Ցոնգ Յուան-Չժաոյի հետ բաժանում է առաջին տեղը՝ 4.5-ական միավոր: 6-րդ տուրում Հրանտ Մելքումյանի մրցակիցը Չժաոն է: Մրցաշարում կանցկացվի 9 տուր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով