«Լիվերպուլի» առաջատարներ Ստիվեն Ջերարդը, Լուիս Սուարեսը եւ Դանիել Սթարիջը հավակնում են Անգլիայի 2013/2014թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Լիվերպուլյան եռյակից բացի, թեկնածուների ցուցակում ընդգրկվել են նաեւ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, «Մանչեսթեր Սիթիի» լավագույն ռմբարկու Յայա Տուրեն եւ «Սաութհեմփթոնի» ավագ Ադամ Լալանան, փոխանցում է Daiy Mail-ը:
Նախորդ տարի այս մրցանակը բաժին էր հասել «Տոտենհեմից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Գարեթ Բեյլին:
Պրեմյեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են՝ Ռոս Բարկլին («Էվերտոն»), Ռահիմ Ստերլինգը, Դանիել Սթարիջը (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Էդեն Ազարը («Չելսի»), Աարոն Ռեմզին («Արսենալ») եւ Լյուկ Շոուն («Սաութհեմփթոն»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

17:53 , 25 հոկտեմբերի 
17:49 , 25 հոկտեմբերի 
17:33 , 25 հոկտեմբերի
16:23 , 25 հոկտեմբերի
14:05 , 25 հոկտեմբերի
13:47 , 25 հոկտեմբերի
09:39 , 25 հոկտեմբերի
08:55 , 25 հոկտեմբերի
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի