16:33 18 ապրիլի, 2014«Լիվերպուլի» առաջատարներ Ստիվեն Ջերարդը, Լուիս Սուարեսը եւ Դանիել Սթարիջը հավակնում են Անգլիայի 2013/2014թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Լիվերպուլյան եռյակից բացի, թեկնածուների ցուցակում ընդգրկվել են նաեւ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, «Մանչեսթեր Սիթիի» լավագույն ռմբարկու Յայա Տուրեն եւ «Սաութհեմփթոնի» ավագ Ադամ Լալանան, փոխանցում է Daiy Mail-ը:
Նախորդ տարի այս մրցանակը բաժին էր հասել «Տոտենհեմից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Գարեթ Բեյլին:
Պրեմյեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են՝ Ռոս Բարկլին («Էվերտոն»), Ռահիմ Ստերլինգը, Դանիել Սթարիջը (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Էդեն Ազարը («Չելսի»), Աարոն Ռեմզին («Արսենալ») եւ Լյուկ Շոուն («Սաութհեմփթոն»):

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.