16:39  ,  14 ապրիլի, 2014

«Ռեալը» կփորձի ձեռք բերել Մարկո Ռոյսին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսին, փոխանցում է Fichajes.net-ը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո, սակայն մադրիդցիները պատրաստ են նրա համար վճարել 30 միլիոն եվրո։ Ռոյսի գործակալը բանակցություններ է վարում եվրոպական մի շարք ակումբների ներկայացուցիչների հետ։ Գերմանացու ծառայություններով էր հետաքրքրվում նաեւ կատալոնական «Բարսելոնան»։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 24-ամյա Ռոյսը մասնակցել է 26 հանդիպման, դարձել 14 գոլի հեղինակ եւ կատարել 10 արդյունավետ փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում