12:33  ,  10 ապրիլի, 2014

«Մոնակոն» առաջարկ կանի Զիդանին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի օգնական Զինեդին Զիդանն այս մրցաշրջանի վերջում կարող է գլխավորել «Մոնակոն»:

L’Equipe-ի համաձայն՝ ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոյի» սեփականատեր Դմիտրի Ռիբոլովլեւովը, ով մտադիր է առաջարկ անել նրան:

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերիի գործող պայմանագիրն ավարտվում է 2015-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը 2016-ին գլխավորելու է Արքայական ակումբը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում