11:58  ,  7 ապրիլի, 2014

France Football. Զիդանը 2016-ին կգլխավորի «Ռեալը»

Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը 2016 թվականին կգլխավորի Մադրիդի «Ռեալը», փոխանցում է France Football-ը։

Այժմ նախկին կիսապաշտպանն Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականն է։ Իտալացի մասնագետի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ավարտվում է 2016-ին։ Անչելոտիի հեռանալուց հետո ֆրանսիացին կզբաղեցնի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը։

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Զիդանին դիտարկում որպես իրեն փոխարինող։

«Ամբիցիոզ եւ խիզախ մարզիչ կլինեմ։ Ճիշտ այդպիսի խաղացող եմ եղել։ Կպայքարենք տիտղոսների համար»,- ասել է ֆրանսիացին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում