18:02  ,  9 ապրիլի, 2014

Մարկոս Պիզելին դուրս եկավ փոխարինման եւ խփեց «Ակտոբեի» հաղթական գոլը

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 5-րդ տուրում «Ակտոբեն» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության է հասել «Ժետիսուի» նկատմամբ:

Ղազախստանի չեմպիոնի հաղթական գոլը 74-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով աչքի է ընկել փոխարինման դուրս գալուց մեկ րոպե անց: Ռոբերտ Արզումանյանն «Ակտոբեի» կազմում խաղացել է առանց փոխարինման: 

«Ակտոբեն» 11 միավորով ընթացիկ առաջատարն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում