20:57  ,  8 ապրիլի, 2014

Օլեգ Ռոմանցեւը պատրաստ է վերադառնալ «Սպարտակ»

Այժմյան ֆուտբոլիստները չեն փառք ձեռք բերել «Սպարտակի» համար, հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցեւը։ Նա չի բացառել մոսկովյան ակումբ վերադառնալու տարբերակը:

«Սպարտակից» հեռանալուց հետո ինձ ոչ ոք չի առաջարկել վերադառնալ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնին: Եթե այժմ զանգահարեն, կմտածեմ: «Սպարտակը» թիմ է, որին ես սիրում եմ: Թիմի մասին երբեք վատը չեմ ասի: «Սպարտակի» երկրպագուները լավագույնն են աշխարհում: Նրանք միշտ մեր կողքին էին, երբ հաղթում կամ պարտվում էինք:

Այժմյան ֆուտբոլիստները չեն փառք ձեռք բերել թիմի համար: Գուցե նրանց խանգարում են մարզաշապիկի վրայի 4 աստղերը: «Սպարտակին» փառք են բերել Նիկիտա Սիմոնյանը, Ստարոստին եղբայրները, ինչ-որ տեղ՝ Եգոր Տիտովը, Դմիտրի Ալենիչեւը եւ այլոք: Երբ երկրպագուները նետեցին թիմի տարբերանշանով շարֆը, ինձ համար դա հաճելի չէր: Այն նետել պետք չէ, դա ցավ է պատճառում նաեւ մեզ: Եթե չեք ցանկանում երկրպագել «Սպարտակին», ուրեմն պետք չէ»,- 60-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է «ИТАР-ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ Օլեգ Ռոմանցեւը «Սպարտակի» պատմության ամենատիտղոսակիր մարզիչն է: Նա մոսկովյան ակումբը գլխավորել է 1989-2003-ը: Վալերի Կարպինի հեռացումից հետո «Սպարտակը» գլխավորում է Դմիտրի Գունկոն: Վերջերս Ռոմանցեւը հայտարարել էր, որ «Սպարտակը» սխալվել է` ձեռք բերելով Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս