17:15  ,  4 ապրիլի, 2014

«Սպարտակի» եւ Կիեւի «Դինամոյի» միջեւ ընկերական խաղը չեղյալ է հայտարարվել

Մոսկվայի «Սպարտակը» եւ Կիեւի «Դինամոն» չեղյալ են հայտարարել ամռանն ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությունը, հայտնում է ռուսական ակումբի կայքը:

Ընկերական խաղը պետք է կայանար 2014-ի հուլիսի 24-ին՝ «Սպարտակի» նոր՝ «Օտկրիտիե Արենա» ստադիոնի բացման օրը:

Որոշման նախաձեռնողն ուկրաինական ակումբն է, սակայն կողմերը երկկողմանի համաձայնությամբ են չեղյալ հայտարարել պայմանավորվածությունը:

Ավելի ուշ հայտնի կդառնա, թե «Օտկրիտիե Արենայի» բացմանն ում հետ է խաղալու «Սպարտակը»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում