00:20  ,  30 մարտի, 2014

Գեւորգ Ղազարյան. «Վոլինն» ավելի շատ էր ցանկանում հաղթել

Այսօր շատ բան կախված էր ցանկությունից: «Վոլինի» մոտ այդ ցանկությունն ավելի շատ էր: Այս մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, ով մարտի 29-ին «Մետալուրգի» մեկնարկային կազմում 55 րոպե խաղացել է «Վոլինի» դեմ Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի խաղում, իսկ Դոնեցկի թիմը պարտվել է 1:3 հաշվով:

«Չօգտագործեցինք մեր պահերը: Լավ պահեր ունեցանք առաջին խաղակեսում, սակայն բաց թողեցինք դրանք: Փոխարենը պատահական գոլ ընդունեցինք մեր դարպասը: Ի տարբերություն մեզ, «Վոլինն» այսօր ավելի շատ էր ցանկանում հաղթել. դա ամենագլխավորն է: Այսօր շատ բան կախված էր ցանկությունից: Հյուրերի մոտ այդ ցանկությունն ավելի շատ էր: Խաղադաշտի վիճակը չի կարող պարտության պատճառ դառնալ: Երկու թիմերն էլ խաղում են նույն պայմաններում:

Ինչ վերաբերում է «Մետալուրգի»՝ տնային հանդիպումներում 18-խաղյա անպարտելիության շարքի խախտմանը, ապա ցանկացած շարք վաղ թե ուշ ավարտվում է: Ես ուշադրություն կդարձնեի այլ հանգամանքի վրա: Արդեն 2 խաղ է չենք կարողանում հաղթել տանը, ինչը պետք է շտկենք հաջորդ տնային մրցավեճում: Այժմ բոլոր մտքերն Ուժգորոդում կայանալիք խաղի մասին են: Պետք է փորձենք լավ խաղալ, քանի որ առաջնության ավարտին քիչ է մնում: Պետք է յուրաքանչյուր խաղում հավաքենք մեր միավորները, որպեսզի առաջնությունն ավարտենք Ուկրաինայի լավագույն հնգյակում»,- Ղազարյանի խոսքը մեջբերում է «Մետալուրգի» կայքը:

20 խաղ անցկացրած «Մետալուրգն» ունի 27 միավոր եւ «Վոլինի» հետ բաժանում է 7-8-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ