Խանտի Մանսիսկում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 29-ին կանցկացվեն 13-րդ տուրի պարտիաները:
ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Դմիտրի Անդրեյկինի հետ, իսկ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ Սերգեյ Կարյակինի հետ:
12-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարն ունի 6.5 միավոր, իսկ Անանդը՝ մեկով ավելի: Մամեդյարովը եւ Կարյակինը 6-ական միավորով բաժանում են երրորդից չորրորդ տեղերը, Կրամնիկը, Անդրեյկինը, Տոպալովը եւ Սվիդլերը հավաքել են 5.5-ական միավոր։
Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր
Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի