09:33 29 մարտի, 2014Խանտի Մանսիսկում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 29-ին կանցկացվեն 13-րդ տուրի պարտիաները:
ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Դմիտրի Անդրեյկինի հետ, իսկ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ Սերգեյ Կարյակինի հետ:
12-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարն ունի 6.5 միավոր, իսկ Անանդը՝ մեկով ավելի: Մամեդյարովը եւ Կարյակինը 6-ական միավորով բաժանում են երրորդից չորրորդ տեղերը, Կրամնիկը, Անդրեյկինը, Տոպալովը եւ Սվիդլերը հավաքել են 5.5-ական միավոր։
Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր
Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785)
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.