13:18  ,  7 մայիսի, 2012

Բեռլին. միայն մեկ բրոնզե մեդալ

Ձյուդոյի պատանիների Հայաստանի հավաքականը Բեռլինում մասնակեց Եվրոպայի  գավաթի խաղարկության փուլային մրցաշարին:

Հավաքականի կազմում ընդգրկված էին Շահեն Աբաղյանը (50կգ, Հրազդան), Գոռ Հակոբյանը (50կգ, Երեւան ՆՀՏ), Հարություն Դերմիշյանը (55կգ, Երեւան, ՍՁՕՄՊՄԴ), Միշա Նազարյանը (60կգ, ԳՀՄՄ), Ալբերտ Մկրտչյանը (66կգ, Երեւան ՀՄՄ) եւ Դավիթ Ղազարյանը (66կգ, Երեւան ՍՁՕՄՊՄԴ):

Ալբերտ Մկրտչյանը, կրելով 5 հաղթանակ եւ 1 պարտություն, գրավեց 3-րդ մրցանակային տեղը, Դ. Ղազարյանը, Հ. Դերմիշյանը եւ Շ. Աբաղյանը երկուական հաղթանակ կրելուց հետո պարտվեցին եւ դուրս մնացին հետագա պայքարից: Գ.Հակոբյանը եւ Մ.Նազարյանը պայքարից դուրս մնացին հենց առաջին գոտեմարտից, NEWS.am Sport-ին հաղորդում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:

Հավաքականի ավագ մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանի հավաքականը մասնակցում էր վերջին նախապատրաստական մրցաշարին Եվրոպայի առաջնությունից առաջ, որը տեղի կունենա հունիսի 22-24 Մոնտենեգրոյի Բար քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում