16:26  ,  26 մարտի, 2014

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը չկարողացավ կրճատել միավորների տարբերությունը

Խանտի Մանսիսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով 33-րդ քայլում կիսեց միավորը ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:

11-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարն ունի 6 միավոր եւ մեկ միավոր զիջում է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին, ով ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ։ Շարունակվում է Կարյակին - Տոպալով պարտիան։

Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր։ Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարի մրցակիցը կլինի Կրամնիկը։

Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր  

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830)՝ 0.5։0.5

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770)՝ 0.5։0.5

Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757)՝ 0.5։0.5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով