16:26 26 մարտի, 2014Խանտի Մանսիսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով 33-րդ քայլում կիսեց միավորը ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:
11-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարն ունի 6 միավոր եւ մեկ միավոր զիջում է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին, ով ոչ ոքի էր խաղացել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ։ Շարունակվում է Կարյակին - Տոպալով պարտիան։
Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր։ Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարի մրցակիցը կլինի Կրամնիկը։
Հավակնորդների մրցաշար, 11-րդ տուր
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830)՝ 0.5։0.5
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770)՝ 0.5։0.5
Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757)՝ 0.5։0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.