Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 25-ին կկայանան 10-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Մրցաշարային աղյուսակը գլխավորող Վիշվանաթան Անանդը սպիտակներով ուժերը կչափի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
9-րդ տուրից հետո ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Արոնյանն ունի 5 միավոր եւ զբաղեցնում է երկրորդ տեղը։ Աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդն ունի 6 միավոր։
Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757)
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի