09:18 25 մարտի, 2014Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում մարտի 25-ին կկայանան 10-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Մրցաշարային աղյուսակը գլխավորող Վիշվանաթան Անանդը սպիտակներով ուժերը կչափի ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
9-րդ տուրից հետո ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Արոնյանն ունի 5 միավոր եւ զբաղեցնում է երկրորդ տեղը։ Աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդն ունի 6 միավոր։
Հավակնորդների մրցաշար, 10-րդ տուր
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2770) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2757)
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2830) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2785)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2766) - Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2709)
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2787) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան, 2758)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.