19:51  ,  24 մարտի, 2014

Սոչիի Օլիմպիական խաղերի եկամուտը գերազանցել է ծախսերը

Սոչիում անցկացված ձմեռային Օլիմպիական խաղերի եկամուտը 1.5 միլիարդ ռուբլի գերազանցել է ծախսերը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը: Այդ գումարը կուղղվի մասսայական սպորտի զարգացմանը: 485 օլիմպիական կառույցներ ընդգրկվել են հետագա օգտագործման ծրագրում:

«Խաղերը հաջող էին ոչ միայն ենթակառուցվածքի, մարզական նվաճումների, այլ նաեւ առւետրային կազմակերպման տեսանկյունից»,- Կոզակի խոսքը մեջբերում է interfax-ը:

Հիշեցնենք, որ Սոչիի Օլիմպիական խաղերի կազմակերպման, մարզակառույցների եւ ենթակառուցվածքի շինարարության ծախսերը մոտ 50 միլիարդ դոլար էին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս